Usel University

You are not logged in

Համալսարանի Պրակտիկայի բաժինը զբաղվում է ուսումնական, արտադրական պրակտիկաների կազմակերպչական հարցերով: Պրակտիկայի բաժնի գործառույթներն իրականացնում են բաժնի ղեկավարը, մեթոդիստը: Պրակտիկայի կազմակերպումն իրականանում է համաձայն <<Ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման կանոնակարգ>>-ի:

   Պրակտիկայի բաժինն ուսումնասիրում է հաջորդ ուսումնական տարում կազմակերպվելիք պրակտիկաների տեսակները, հաշվառում դրանցում ընդգրկվելիք ուսանողների քանակը:

Պրակտիկան համարվում է Համալսարանի կրթական ծրագրի անբաժանելի մասը: Այն կազմակերպվում և անց է կացվում պրակտիկ փորձի ձեռք բերման ու կատարելագործման նպատակով` խորացնելու ու ամրապնդելու Համալսարանում ստացած տեսական գիտելիքները: Պրակտիկան համարվում է ուսումնական պլաններով նախատեսված դասընթացների տեսակներից մեկը: Պրակտիկայի ամփոփիչ գնահատականը հավասարեցվում է տեսական ուսուցման գնահատականին և հաշվի է առնվում ուսանողների ընդհանուր առաջադիմության արդյունքների ամփոփման ժամանակ: Պրակտիկայի տևողությունը բոլոր մասնագիտությունների գծով 5 շաբաթ է:

2. Պրակտիկայի հիմնական տեսակներն են ուսումնական և արտադրական:

Ուսումնական պրակտիկա. տևողությունը 5 շաբաթ: Կարող է իր մեջ ներառել ճանաչողական պրակտիկան ցանկացած կազմակերպությունում:

Արտադրական պրակտիկա. 5 շաբաթ տևողությամբ և իր մեջ ներառում է, որպես կանոն, ըստ ընտրած մասնագիտացման պրակտիկան` գիտամանկավարժական պրակտիկան, իրավական տնտեսական, գիտատեխնիկական, գիտահետազոտական և այլն:

Ուսումնական և արտադրական պրակտիկաները կազմակերպվում են այն հաշվով, որ ուղղված լինեն ապահովելու ուսանողների կողմից մասնագիտական գիտելիքների ու հմտությունների անընդհատ ու հետևողական տիրապետմանը:

3. Ուսանողները իրենց պրակտիկան անցնում են ընտրած մասնագիտությանը համապատասխանող կազմակերպություններում.

ա/ Իրավագիտություն

- քրեաիրավական մասնագիտացում – դատախազություն, դատարաններ փաստաբանական ծառայություններ, քննչական մարմիններ, ոստիկանություն և այլն

- քաղաքացիաիրավական մասնագիտացում – դատարաններ, այդ թվում տնտեսական քննչական մարմիններ, փաստաբանական ծառայություններ, հիմնարկ-ձեռնարկություններ, կազմակերպություններ, իրավաբանական ծառայություններ և այլն:

-բ/ Տնտեսագիտության մասնագիտության համար – ՀՀ ֆինանսավարկային կառույցներ, բանկեր, տնտեսական դատարան, ապահովագրական, հարկային, մաքսային մարմիններ, կազմակերպությունների ֆինանսատնտեսական ստորաբաժանումներ:

գ/ Օտար լեզու և գրականություն մասնագիտությունների համար – ուսումնական հաստատություններ, դպրոցներ, դեսպանություններ, հյուպատոսություններ կամ ներկայացուցչություններ, օտարերկրյա և համատեղ կազմակերպություններ, հյուրանոցներ և այլն:

դ/ Լրագրություն մասնագիտության համար – խմբագրություններ, զանազան լրագրողական կազմակերպություններ, հանրապետության և մարզային թերթեր, հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների խմբագրություններպատկերազարդ հանդեսներ, ՀՀ Ազգային ժողովիկառավարությանդատախազության, Երևանի և այլ քաղաքապետարանների համապատասխան ստորաբաժանումներ, մամուլի ակումբներ և այլուր:

Պրակտիկայի բոլոր տեսակներն ունեն ուսուցողական և դաստիարակող բնույթ, նրանց բովանդակությունը սահմանվում է համապատասխան ծրագրով:

Պրակտիկայի բաժինն ուսումնասիրում է ամբիոնների կողմից առաջարկված հաստատությունների համապատասխանությունը տվյալ պրակտիկայի ծրագրով նախատեսված աշխատանքների կատարմանը և Համալսարանի ռեկտորի անունից պայմանագրեր է կնքում դրանց հետ: Ուսումնասիրում է ամբիոնների առաջարկած դպրոցներում դասարանների թիվը, դասաժամերի քանակը, պայմանները և դրա հիման վրա իրականացնում ուսանողների նախնական բաշխումը: Կազմում է պրակտիկայի անցկացման ժամանակացույցը, ներկայացնում հաստատման և դրա հիման վրա կազմակերպում այն: Դեկանատի հետ միասին կազմակերպում և անցկացնում է արտադրական պրակտիկային նախորդրող կոնֆերանսներ, սեմինարներ: Իրականացնում է ուսանողների և պրակտիկայի ղեկավարների մեթոդական խորհրդատվություն, նոր տեխնոլոգիաների մասին տեղեկացում:

   Պրակտիկայի իրականացման ընթացքում դեկանատների, պրակտիկայի ղեկավարների հետ միասին վերահսկում է ուսանողների հաճախումը, ծրագրված աշխատանքների կատարման որակը, կատարում է դասալսումներ, հաշվետու փաստաթղթերի ձևակերպման հետ կապված աշխատանքներ:

   Պրակտիկայի ավարտից հետո մասնակցում է դեկանատների կողմից կազմակերպվող պրակտիկայի պաշտպանությանը, ստեղծում է պրակտիկայի անցկացման վերաբերյալ ամփոփիչ հաշվետու փաստաթղթեր, կատարում պրակտիկայի վարձավճարների հետ կապված աշխատանքեր:

   Ավարտված պրակտիկայի արդյունքների վերլուծություն է կազմակերպում համագործակցելով ամբիոնների, դեկանատների հետ և արդյունեքները հաշվի առնում հետագա փուլերը կազմակերպելիս: