Usel University

You are not logged in

Ուսանողների ուսումնական պրակտիկայի գլխավոր խնդիրն է համալսարանում ստացած գիտելիքների ամրապնդումն ու խորացումը այն հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների գործունեության ուսումնասիրության հիմքի վրա, որտեղ անց է կացվում պրակտիկան:

Համապատասխան մասնագիտական ամբիոնների կողմից կազմվում է ուսումնական պրակտիկայի ծրագիր, որոնց տեսակներն ու ժամկետները սահմանվում են ուսումնական պլաններով, ըստ համապատասխան մասնագիտությունների, ինչպես նաև` ըստ կուրսերի:

Ուսումնական պրակտիկաների անցկացման համար Համալսարանի պրակտիկայի բաժինը ֆակուլտետների հայցագրերի հիման վրա կնքում է համապատասխան պայմանագրեր այն հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների հետ, որտեղ անց է կացվելու պրակտիկան:

Ուսանողների ուսումնական պրակտիկայի ուսումնա-մեթոդական ղեկավարությունն իրականացնում են համապատասխան մասնագիտական ամբիոնները: