Usel University

You are not logged in

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ Համալսարանի ուսումնագիտական գործընթացը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ձեռնարկվում են շարունակական միջոցառումներ կրթական որակի բարձրացման, Բոլոնյան հռչակագրի սկզբունքների իրականացման ուղղությամբ: Տարեցտարի ընդլայնվում են միջազգային կապերը տարբեր ԲՈւՀ-երի հետ, իրագործվում են ուսումնագիտական համատեղ ծրագրեր: Համալսարանում տրամադրվող գիտելիքների որակը բավարար է, որպեսզի ուսանողները մագիստրատուրայի ուսուցումը շարունակեն եվրոպական և ամերիկյան համալսարանների համապատասխան բաժիններում

Համալսարանը յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում և ուսուցման մեջ ողջունում է որակային, և ոչ քանակային աճը: Այսպես, ամեն ֆակուլտետում սովորող ուսանողների թիվը խստիվ վերահսկվում է

Համալսարանում առկա է համակարգչային ժամանակակից տեխնիկայով հագեցած կաբինետ, մասնագիտական հարուստ գրականությամբ հագեցած գրադարան, ֆոտո և կրիմինալիստիկայի լաբորատորիաներ

Ուսանողների կրթության որակը մշտապես գտնվում է համալսարանի ղեկավարության ուշադրության ներքո և իրականացվում է կենտրոնացված ձևով:

Կրթության որակի հսկողության ներհամալսարանական համակարգի մեջ ներառվում են որոշակի միջոցառումներ` կատարվում են դասալսումներ, բաց դասեր, թեստային համակարգի մշակում և կիրառում

Կրթության որակի հսկողության մի մասն է կազմում ներքին կարգուկանոնի պահպանումը, դասախոս-ուսանող փոխադարձ կապի արմատավորմումն ու ամրապնդումը արդիական առաջավոր եղանակների ներդրմամբ

Յուրաքանչյուր տարի բոլոր ֆակուլտետների համապատասխան կուրսերի համար կազմակերպվում են ուսումնական և արտադրական պրակտիկաներ: 

 

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ որակ և փորձագետ:

 

ՀՀ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ:

 

Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30 -ի N 959 - Ն որոշման:

 

ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ:

 

ՈՐԱԿԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ:

 

Որակի ապահովման չափորոշիչներ և ուղենիշներ Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում: