Usel University

You are not logged in

Լրագրության ամբիոնի նպատակն է կադրեր պատրաստել հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական արմատապես նոր պայմաններում գործող զանգվածային լրատվության միջոցների (թերթերի, հանդեսների, լրատվական գործակալությունների խմբագրություններ, հեռուստատեսություն և ռադիո, տեղեկատվական-գովազդային ծառայություններ) խմբագրություններում որպես թղթակից, խմբագիր, հաղորդումների հեղինակ, հաղորդավար և այլն աշխատելու համար։

Մասնագիտական առարկաների շարքն ընդգրկում է հայ, ռուս և արտասահմանյան լրագրության պատմությունները, ժամանակակից հայոց լեզվի և գրաբարի, ոճագիտության դասընթացները։

Ամբիոնի հիմնական ուղղվածությունը ըստ առարկաների`

  • Հեռուստալրագրություն;
  • Ռադիոլրագրություն;
  • Ֆոտոլրագրություն;
  • Տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ;
  • Ամսագրային լրագրություն;
  • Միջազգային լրագրություն;
  • Հետաքննողական լրագրություն;
  • Գովազգային ԶԼՄ: