Usel University

You are not logged in

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի Դիմորդների ընդունելության կազմակերպման և համակարգման բաժինը համալսարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է, որը գործում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան և համալսարանի կանոնադրության ու բաժնի կանոնակարգի հիման վրա:

Բաժնի հիմնական նպատակն ու խնդիրներն են դիմորդների հետ տարվող աշխատանքների ուղղությամբ համալսարանի գործունեության համակարգումը, որակի բարձրացումն ու զարգացումը, կառուցվածքային ստորաբաժանումների հետ փոխգործունեությունը, հանրակրթական դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ փոխադարձ կապի ապահովումը, դպրոց-քոլեջ-բուհ համակարգի շարունակական կրթության սկզբունքի ամրապնդումը: