Usel University

You are not logged in

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի Կադրերի բաժինը իր գործունեության ընթացքում հաշվետու է համալսարանի ռեկտորին: Կադրերի բաժնի լիազորությունները և գործառույթները կարգավորվում են ՀՀ կառավարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավական  ակտերով և համալսարանի կանոնադրությամբ: Կադրերի բաժնի աշխատանքների ընթացքում հիմք են ընդունվում լիազոր մարմնի կողմից հաստատված տիպային փաստաթղթերը:

Կադրերի բաժնի գործունեությունը ներառում է համալսարանի դասախոսների, վարչա-տնտեսական, վարչա-կառավարչական ապարատի աշխատակիցների, ուսանողների զինակոչիկ և զինապարտների ամրագրումը, որի համար հիմք են ընդունվում համալսարանի ներքին իրավական ակտերը:

 Կադրերի բաժինը ուսանողներին տրամադրում է տեղեկանք, որը զինկոմիսարիատ ներկայացվում է տարեկետում ստանալու նպատակով:

 

Կադրերի բաժինը.

  • կազմակերպում է աշխատանքի ընդունման, տեղափոխության, աշխատանքից ազատման, նոր ընդունվողների անձնական գործերի ժամանակին կազմման գործընթացներըհամալսարանի աշխատողների անձնական գործերի հաշվառումը և պահպանումը:
  • կազմակերպում է աշխատանքային գրքույկների պահպանումը:
  • ձևակերպում է համալսարանի աշխատակիցների բոլոր տեսակի արձակուրդները: Տանում է բոլոր աշխատակիցների անձնական աշխատանքային և վիճակագրական հաշվառում, գրանցում:
  • արխիվ է հանձնում աշխատանքից ազատված անձանց գործերը

 

 

Հարգելի գործընկերներ,

 Աշխատանքի ընդունվելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • Անձնական թերթիկ /նկարը պարտադիր է/ word Ֆայլով
  • Դիմում
  • Գիտական աշխատանքների ցուցակ /scan/
  • Ինքնակենսագրություն (CV)
  • Անձնագրի և սոց. քարտի պատճեն
  • Հիմնական աշխատողները՝ աշխատանքային գրքույկ
  • Համատեղողները՝ տեղեկանք հիմնական աշխատանքի վայրից և աշխ. գրքույկի պատճեն
  • Սանիտարական գրքույկ ֆլյուրոգրաֆիայի կնիքով
  • Զինվորական գրքույկ
  • Դիպլոմներ, հավելված հաստատված/ scan/