Usel University

You are not logged in

Շուկայական տնտեսության անցնելուց հետո շրջանավարտներին հետագա աշխատանքով ապահովելու խնդիրը դարձել է առանցքային հիմնախնդիր: Ցավոք, հաճախ համալսարանի շրջանավարտները, ավարտելով բուհը, ընդունվում են բարձրագույն կրթությանը ոչ համապատասխան աշխատանքի: Նման պայմաններում աշխատաշուկայի բարդ համակարգում երիտասարդ մասնագետների կողմնորոշման, աշխատանքային շուկայում շրջանավարտների մրցունակության բարձրացման աջակցման խնդիրը համալսարանի համար դառնում է առաջնային և խիստ հիմնավորված:

Մենք հավատում ենք, որ մասնագետ դառնալը ոչ թե ինքնանպատակ է, այլ հնարավորություն, և կայացած մասնագետի արժեքը հենց ձեռքբերված գիտելիքները գործնականում կիրառելու ունակությունն է: Ուստի հետադարձ կապը մասնավոր սեկտորի հետ, որը և վերջին հաշվով ներկայացնում է մարդկային ռեսուրսների պահանջարկը, կարևորագույններից է տվյալ դեպքում

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի կարիերայի կենտրոնի նպատակն է`

v աջակցել համալսարանի շրջանավարտներին կայանալ հայրենական և միջազգային աշխատաշուկայում:

v առաջարկել Համալսարանի դիմորդներին, ուսումնառողներին, շրջանավարտներին խորհրդատվական, մասնագիտական կողմնորոշմանը և մասնագետների առաջխաղացմանն ուղղված ծառայություններ` ձևավորելով և զարգացնելով կարիերայում հաջողություններ ունենալու համար անհրաժեշտ կարողություններ, որոնք համահունչ են աշխատաշուկայի արդի պահանջներին:

v ստեղծել համալսարանի ուսանողների և որակավորված մասնագետների համար բարենպաստ տեղեկատվական դաշտ իրենց հետագա աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում իրական առաջխաղացման և բարեհաջող կարիերայի զարգացման համար:

v զարգացնել ուսանողների և շրջանավարտների մրցունակությունը:

v ամրապնդել շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապը:

v զարգացնել համագործակցությունը շրջանավարտների հետ:

 

Այդ նպատակների իրականացման համար Կենտրոնը`

v հավաքագրում և պարբերաբար համալրում է համալսարանի ուսանողներին վերաբերող տեղեկատվություն;

v ապահովում է ուսանողների արտադրական պրակտիկան համապատասխան մասնագիտացում ունեցող կազմակերպություններում` հնարավորություն ընձեռելով հնարավոր գործատուին հետևելու իր ապագա աշխատողի ուսումնական և գործնական աշխատանքային աճին` անմիջական կապի մեջ լինելով և գործնական հարաբերություններ հաստատելով ուսման ընթացքում;

v անցկացնում է դասընթացներ ինքնակենսագրություն կազմելու, հարցազրույցներին ներկայանալու և աշխատանքի տեղավորման համար օգտակար այլ հմտությունների թեմատիկայով;

v կազմակերպում է հանդիպումներ և կարիերայի օրեր ուսանողների, շրջանավարտների և աշխատանքային սեկտորի ներկայացուցիչների միջև;

v տրամադրում է խորհրդատվություն համալսարանի ուսումնական բաժնին` ուսումնական ծրագիրն ըստ մասնագետների նկատմամբ ունեցած պահանջների կատարելագործման ուղղությամբ:

 

 ՅՈւ ԷՍ Ի ԷԼ-ն իր գործունեության շուրջ 21 տարիների ընթացքում տվել է շրջանավարտների մի փայլուն համաստեղություն, բարձր որակավորում ունեցող մասնագետներ` լրագրությանն, օտար լեզուների, տնտեսագիտության, տուրիզմի, իրավագիտության և այլ մասնագիտությունների գծով: Ակնհայտ է, որ այսպիսի հզոր ներուժի, աշխատանքների կազմակերպման նոր ձևերի, մոտեցումների և հնարավորությունների պայմաններում շրջանավարտ-համալսարան որակական նոր փոխհարաբերությունների ձևավորումը կրկին կարևոր խնդիր է հանդիսանում: