Usel University

You are not logged in

Մեր օրերում քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացում ամենակարևոր խնդիրներից մեկն է յուրաքանչյուր քաղաքացու կողմից սեփական իրավունքների գիտակցումը և դրանք պաշտպանելու ունակությունը:

ՅՈւ ԷԱ Ի ԷԼ համալսարանի իրավագիտության ֆակուլտետը ուսանողներին տալիս է դասական կրթություն "իրավագետ" մասնագիտացվածության ուսումնական ծրագրով:

Ֆակուլտետը պատրաստում է նաև կադրեր տնտեսական իրավական կարգավորման հարցերով:

Տնտեսական առարկաները կազմում են ֆակուլտետի ուսումնական պլանի 40%-ը: Դրանքեն` բիզնեսի կազմակերպում, տնտեսագիտության տեսություն, վիճակագրություն, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ֆինանսներ և վարկ, բանկային գործ և այլն: Քաղաքացիական իրավունքի, միջազգային մասնավոր իրավունքի, արտասահմանյան երկրների քաղաքացիական և առևտրական իրավունքի և այլ իրավունքի դասընթացների հետ միասին դրանք ապահովում են համաշխարհային տնտեսությունը, իրավաբանական անձանց ֆինանսատնտեսական գործունեությունն իմացող և դրանք կարգավորելուն ունակ կադրերի պատրաստումը:

Լսարանային ուսուցումից բացի` բարձր կուրսերի ուսանողները հնարավորություն ունեն գործնականում կիրառել ձեռքբերված հմտությունները` տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն:

ՅՈւԷՍԻԷԼ համալսարանի իրավագիտության ֆակուլտետը հավատարմագրվածէ  ՀՀ  № 227 հավատարմագրով: