Usel University

You are not logged in

Իրավաբանական խորհրդատվության կլինիկա

Իրավաբանական խորհրդատվության կլինիկայի գործունեության նպատակներից են.

v իրավաբան- ուսանողին` որպես անհատ զարգացման աջակցում,

v ուսանողներին պրակտիկ իրավաբանին անհրաժեշտ հիմնական գործնական գիտելիքներով և հմտություններով ապահովում,

v իրավաբան- ուսանողների պրակտիկայում և հասարակության մեջ ծագող իրավական խնդիրների լուծման գործընթացում ընդգրկում,

v քաղաքացիներին իրավաբանական օգնության ցուցաբերում:


Իրավաբանական խորհրդատվության կլինիկան իրականացնում է օրինական
, կամավոր, մարդասիրական և անհատուցելի գործունեություն:

Իրավաբանական խորհրդատվության կլինիկայում կազմակերպվում են դասընթացներ` ուսուցման ակտիվ (ինտերակտիվ) մեթոդների կիրառմամբ և նախապես հաստատված ուսումնական ծրագրերին համապատասխան:

Կլինիկայում  մասնագետները կատարում  են տեղեկատվության հավաքում և վերլուծություն, իրավական խնդրի մանրազնին ուսումնասիրություն, գտնում են տվյալ խնդրի հնարավոր լուծումները, նախապատրաստում և իրականացնում խորհրդատվությունը:

Կլինիկան լայն հնարավորություն է ընձեռում Համալսարանի ուսանողներին դասախոսների անմիջական հսկողության տակ ընդունել իրավական խնդիրներ ունեցող անձանց և աջակցել նրանց տարբեր իրավական  հարցերում, ինչպես նաև ընդգրկվել այլ իրավապաշտպան կազմակերպությունների, հիմնարկների և կենտրոնների աշխատանքներում:

Խորհուրդը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցներն իրավաբանական օգնություն ստանալու նպատակով դիմող քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի համապարփակ պաշտպանության համար:

Հարգելի քաղաքացիներ: Եթե Ձեր առաջ ծառացել է իրավական անորոշ իրավիճակ, եթե կարիք ունեք կողմնորոշվելու խճճված օրենսդրական դաշտում, կարող եք հերթագրվել`     ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի իրավագետների կողմից իրավական խորհրդատվություն ստանալու նպատակով:

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի իրավագիտության ֆակուլտետը հայտարարում է անվճար իրավաբանական խորհրդատվության մասին: Մեր ուսանողները պատրաստ են աջակցելու ֆիզիկական անձանց` առաջացած իրավական խնդիրներին լուծում տալու հարցում:

Մանրամասների համար կարող եք զանգահարել` + 374 91 72 19 37

Մեր իրավագետները սպասում են Ձեզ: