Usel University

You are not logged in

Համաշխարհային գլոբալիզացիոն միտումներին զուգահեռ չափազանց կարևոր և անհրաժեշտ է դառնում օտար լեզուների գերազանց տիրապետումը: Վերջինիս ամենակարևոր արդյունքն է միջազգային փորձի ներմուծումը տեղային իրականություն և վերջինիս գործնական կիրառությունը: 

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի օտար լեզվի և գրականության ֆակուլտետը կրթում է ուսանողներին որպես բարձրակարգ լեզվաբաններ, ովքեր կարող են ապագայում աշխատել միջազգային կապերի և հարաբերությունների, թարգմանչական գործի, գրականագիտության և այլ ոլորտներում: 

Օտար լեզվի և գրականության ֆակուլտետի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ուսուցումը սկսվում է զրոյական մակարդակից` բոլոր ուսանողների մոտ համեմատելի գիտելիքների մակարդակ ապահովելու նպատակով: Հետագայում միայն սկսվում է լեզվի խորացված ուսուցումը` տվյալ դեպքում մատչելի բոլոր ուսանողներին: 

Համալսարանը եզակի է նաև երկրորդ օտար լեզվի` ֆրանսերենի խորացված ուսուցմամբ: 

Բացի ուսումնական պլանով նախատեսված ժամերից, ուսանողները լրացուցիչ կարող են ուսումնասիրել նաև օտար լեզուների թարգմանչական ծրագիր: 

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ   համալսարանի օտար լեզվի և գրականության ֆակուլտետը հավատարվագրված է ՀՀ  229 հավատարմագրով: