Usel University

You are not logged in

Տնտեսական վերլուծությունների կենտրոն

Տնտեսական վերլուծությունների կենտրոնի նպատակն է                                      կրթության որակի բարելավումն ու որակյալ մասնագետների պատրաստումը տնտեսագիտական, շուկայագիտական, կառավարման և այլ տնտեսական ոլորտներում:

Կենտրոնի առաքելությունն է աջակցել ուսանողներին տնտեսագիտության, սոցիալական քաղաքականության մշակման և ծրագրավորման, հետազոտությունների, ֆինանսական շուկաների վերլուծության,բանկային գործի ասպարեզներում մասնագիտացման մեջ:

Կենտրոնն ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել տնտեսական շուկաները, քննարկել դրանց գործունեության առանձնահատկությունները, ծանոթանալ ձեռնարկությունների, կազմակերպությունների գործունեությանն ու աշխատանքի կազմակերպման խնդիրներին:

Կենտրոնում տարվում են գիտահետազոտական աշխատանքներ ֆինանսական հմտությունների զարգացման ուղղությամբ:

Ամբիոնների դասախոսները պարբերաբար խորհրդատվություններ են անցկացնում տնտեսագիտական ոլորտի մասնագետների, տնտեսությունների ղեկավարների հետ: Հաճախակի կազմակերպվում են դասընթացներ բիզնես-ծրագրերի, տեղեկատվության, էլեկտրոնային բիզնեսի նոր մոդելների, շուկայի կապիտալացման և ռիսկային ռազմավարությունների մշակման ուղղությամբ:

Կենտրոնում ուսանողները ձեռք են բերում կայուն գիտելիքներ տնտեսության կառավարման, մարքետինգի, մենեջմենթի, ռեսուրսների արդյունավետ տեղաբաշխման, ապահովագրական համակարգի ձևավորման, շուկայի կարգավորման, խորհրդատվական գործունեության ծավալման, արտադրանքի իրացման արդյունավետ ուղիների մշակման վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս ազատ կողմնորոշվելու տնտեսական գործունեության տարբեր իրավիճակներում: