Usel University

You are not logged in

  Համալսարանի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող ու կարգավորող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

  Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են համալսարանի ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, համալսարանի գիտական քարտուղարը, ռեկտորի խորհրդականը, ուսումնական և գիտական վարչությունների (կամ մասերի) վարիչները (կամ պետերը), ֆակուլտետների դեկանները, համալսարանական ամբիոնների վարիչները, արհմիութենական կազմակերպության նախագահը, գրադարանի տնօրենը, ուսանողական խորհրդի նախագահը՝ ի պաշտոնե, ինչպես նաև համալսարանի ռեկտորի ընտրությամբ՝ այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ (ընդհանուր թվի մինչև 15 տոկոսի չափով):

  Համալսարանի գիտական խորհրդի անդամների թվի առնվազն 25 տոկոսն ուսանողներն են` ներառյալ ուսանողական խորհրդի նախագահը, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը` ուսանողական խորհուրդը: 

  Համալսարանի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

  Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է Գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են Գիտական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

 

Համալսարանի գիտական խորհուրդը`

հաստատում է իր կանոնակարգը,

առաջարկություն է ներկայացնում դիմորդների ընդունելության կանոնների վերաբերյալ,

ռեկտորի ներկայացմամբ հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնադրությունները, կանոնակարգերը, ներհամալսարանական կարգապահական կանոնները, գիտական աշխատողների պաշտոնների զբաղեցման մրցույթային կարգը, ներհամալսարանական նորմատիվ այլ ակտեր,

vքննարկում է համալսարանի մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերը,

հաստատում է ուսումնական պլանները՝ ըստ մասնագիտությունների,

քննարկում  է  գիտական  գործունեության  գլխավոր  և  հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին,

իրականացնում է սույն կանոնադրությունից բխող` համալսարանի ուսումնա-մեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ,

մշակում է դիմորդների ընդունելության կանոնակարգի նախագծեր և դրանք ներկայացնում նախարարություն.

քննարկում է համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերը.

համալսարանի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ համալսարանի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ.

հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնադրությունները, ներքին կարգապահական կանոնները.

հաստատում է ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը ըստ մասնագիտություններ

լսում է դեպարտամենտների, ամբիոնների և համալսարանական մյուս ստորաբաժանումների ղեկավարների հաշվետվություններ ուսումնական, գիտահետազոտական և գաղափարադաստիարակչական աշխատանքների վիճակի եւ ղրանց բարելավման միջոցառումների մասին.

քննարկում է ուսումնական աշխատանքի, ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկայի տարեկան արդյունքները և առաջարկություններ է մշակում դրանց բարելավման ուղղությամբ

լսում է դեպարտամենտների դեկանների հաշվետվությունները շրջանավարտների հետ կապերի մասին և միջոցառումներ է մշակում մասնագետների պատրաստման գործի հետագա բարելավման ուղղությամբ

լսում է համալսարանի դեպարտամենտների, ամբիոնների կառուցվածքի կատարելագործման հետ կապված հարցեր և համապատասխան առաջարկություններ ներկայացնում համալսարանի ռեկտորին.

քննության է առնում համալսարանի տարեկան ու հեռանկարային զարգացման պլանները.

մշակում ու իրականացնում է միջոցառումներ՝ ուղղված համալսարանի ուսամնա-նյութական բազայի ամրապնդմանն ու զարգացմանը.

քննարկում է համալսարանի գործունեության հետ կապված այլ հարցեր։

 

  Խորհրդի աշխատանքն իրականացվում է յուրաքանչյուր կիսամյակի համար կազմված պլաններով, որոնք քննարկվում են խորհրդում և այնուհետև հաստատվում ռեկտորի կողմից։

  Ուսումնական և գիտական աշխատանքի բոլոր հարցերի վերաբերյալ խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ`բացի գիտական կոչումների շնորհման մասին որոշումներից, որոնք ընդունվում են փակ (գաղտնի) քվեարկությամբ:

  Խորհրդի որոշումներն ուժի մեջ են մտնում համալսարանի ռեկտորի կողմից հաստատվելուց հետո։

  Գիտխորհրդի նիստերը ձևակերպվում են արձանագրություններով, որոնք ստորագրվում են խորհրդի նախագահի և քարտուղարի կողմից։

  Խորհրդի նախագահը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարման անընդմեջ ստուգումներ և դրանց արդյունքների մասին տեղեկացնում խորհրդի անդամներին։