Usel University

You are not logged in

 ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի Ռազմավարության Կառավարման Վարչությունը (այսուհետ` Վարչություն) հանդիսանում է Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում:

Վարչությունը ստեղծվում է Համալսարանի ռեկտորի հրամանով`   Համալսարանի կանոնադրությամբ սահմանված կարգով:

Վարչությունն անմիջապես ղեկավարում է  վարչության պետը, որին նշանակում և պաշտոնից ազատում է ռեկտորը:

Վարչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության աշխատանքները համակարգող պրոռեկտորին և ռեկտորին:

 

Վարչության պետը`

պլանավորում է ռազմավարական ծրագրի հիմնական ուղղությունների ներդրման աշխատանքները,

կազմակերպում է Վարչության աշխատանքների անմիջական իրականացումը,

իր լիազորությունների շրջանակներում կայացնում է համապատասխան որոշումներ, տալիս է ցուցումներ և հանձնարարականներ, պատրաստում է զեկույցներ և հաշվետվություններ,

վերահսկում է պլանների ներդրման ընթացքը և համակարգում էգործընթացի բարելավման գործառույթները

պատասխանատվություն է կրում Վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար,

Վարչության նպատակն է` համակարգել Համալսարանում ռազմավարական ծրագրերի կառավարման  աշխատանքները, կազմակերպել այդ ուղղությամբ ընթացող բարեփոխումների ներդրումը և աջակցել դրանց իրականացմանը:

 

Բաժնի հիմնական խնդիրներն են`

Արդի կրթական բարեփոխումների համատեքստում Համալսարանի ռազմավարական ծրագրի հիմնական ուղղություններին հասնելու համար միջոցառումների պլանի մշակում,

Համալսարանի ֆակուլտետների ռազմավարության մշակման գործընթացին աջակցության ցուցաբերում,

Համալսարանի գործունեության տարբեր ոլորտներում ռազմավարական ծրագրում նախատեսված անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործընթացներին մասնակցության ապահովում,

 

Բաժինն իր խնդիրների և նպատակների իրականացման համար  կիրառվում է հետևյալ գործառույթները`

Համալսարանի ֆակուլտետների ռազմավարական ծրագրի մշակման գործընթացին ուղղված խորհրդատվական սեմինարների կազմակերպում,

Համալսարանի ֆակուլտետներում ինքնավերլուծության գործընթացի կազմակերպում, ֆակուլտետի գործունեության ուժեղ և թույլ կողմերի բացահայտում,

Վերլուծությունների արդյունքների հիման վրա համաձայն հաստատված ժամանակացույցի ֆակուլտետների հիմնական գործունեության հետագա աշխատանքների կատարելագործման միջոցառումների պլանի մշակում,

Բարելավման միջոցառումների պլանի կատարողականի արդյունքների ամփոփում և տարեկան հաշվետվությունների կայացում: