Usel University

You are not logged in

   ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի Ուսումնական վարչությունն անմիջականորեն ենթարկվում է ռեկտորին և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորին: 

   Ուսումնական  վարչությունը գլխավորում է ռեկտորի կողմից նշանակված պետը,  որն, ի պաշտոնե, համալսարանի գիտական խորհրդի և ռեկտորատի անդամ է:

   Ուսումնական  վարչության պետն անմիջականորեն ղեկավարում է կառուցվածքային ստորաբաժանումները, մշակում է Համալսարանի կանոնակարգերը և ուսումնական աշխատանքները, վերահսկում  Համալսարանի հրամանների և նորմատիվ փաստաթղթերի կատարումը: Նա պատասխանատվություն է կրում Ուսումնական վարչության աշխատանքների որակի և նրա խնդիրների ու գործառույթների կատարման համար:

 

   Վարչության խնդիրներն են`

ուսումնական գործընթացի պլանավորում, կազմակերպում և որակի վերահսկում;

ուսումնական գործընթացում մասնակցող համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների և ուսանողական կազմակերպությունների աշխատանքների կոորդինացում,

ուսումնական աշխատանքների նորագույն տեխնոլոգիաների մշակում և ներդրում;

ֆակուլտետային մեթոդական խորհուրդների աշխատանքների կոորդինացում;

ուսումնական գործընթացի կազմակերպման նորմատիվային փաստաթղթերի (ուսումնական պլաններ, ծրագրեր, չափորոշիչներ) վերաբերյալ ստացված առաջարկությունների քննարկում և մշակման գործընթացի կազմակերպում և կատարման վերահսկում;

ուսումնական աշխատանքների ապահովման նպատակով լսարանային ֆոնդի    կանխատեսում, պլանավորում, հաշվառում և բաշխում; 

ուսանողների շարժի հետ կապված  ընդունելության, հեռացման, ուսանողական իրավունքների վերականգնման, տեղափոխության, տարկետման և այլն) հրամանների նախապատրաստում և հաշվառում;

ըստ ուսումնական գործընթացի ժամանակացույցի և դասացուցակի ուսումնական պարապմունքների կազմակերպման, քննաշրջանների գրաֆիկների կազմման և ներդրման աշխատանքների ստուգում  և վերահսկում;

դասախոսությունների, սեմինար ու լաբորատոր-գործնական աշխատանքների որակի գնահատման չափանիշների մշակում;

ուսումնական և արտադրական պրակտիկաների կազմակերպում և վերահսկում;

ուսումնական տարվա ընթացքում ուսանողների տեղափոխությունների, 2-րդ մասնագիտության գծով ընդունելության կազմակերպում Վկայականների, ակադեմիական տեղեկանքների և այլ կրթական փաստաթղթերի ժամանակին և սահմանված կարգով ձևակերպում և վերահսկում;

ուսանողների շրջափոխման և ուսման վարձի զեղչման գործընթացների կազմակերպում;

ֆակուլտետների և ամբիոնների կողմից ուսանողների ուսումնական, արտադրական պրակտիկաների, գործնական և այլ կիրառական աշխատանքների համակարգում, կազմակերպում և վերահսկում;

պետական քննական հանձնաժողովների կազմերի նախապատրաստում և հաստատման ներկայացում, հանձնաժողովների աշխատանքների համաձայնեցում և ժամկետավորում, պետական քննությունների և դիպլոմային աշխատանքների պաշտպանության արդյունքների ամփոփում և վերլուծություն;

շրջանավարտներին աշխատատեղերով ապահովելու գործընթացի աջակցության, այդ նպատակով գործարարների, գյուղատնտեսական վերամշակող և այլ ձեռնարկությունների, մարզպետարանների, տարբեր հաստատությունների ու կազմակերպությունների հետ կապերի հաստատում;

ուսանողների տվյալների  հենքի ստեղծում և պահպանում;

օտարերկրյա համալսարանների, միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների ու այլ միջազգային հաստատությունների հետ համատեղ ուսումնական, կրթական և այլ բնույթի միջազգային ծրագրերի իրականացում` ելնելով համալսարանի ռազմավարական զարգացման պահանջներից ու կարիքներից: