Usel University

You are not logged in

Լինելով խոր սոցիալ-քաղաքական երևույթ՝ զբոսաշրջությունը նշանակալիորեն ազդում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և տնտեսական կացության վրա: Այն համաշխարհային տնտեսության առաջատար և առավել դինամիկ զարգացող ոլորտներից է: Նպաստում է գիտության ու մշակույթի զարգացմանը, միջմշակութային համագործակցության և միջազգային շփումների խորացմանը:

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ Համալսարանի կրթության բնագվառում այսօր լրջորեն իրականացվում են աշխատանքներ զբոսաշրջության զարգացման ուղղությամբ:

Համալսարանում գործում է Տուրիզմի կենտրոն, որի նպատակն է ընդգծել պատասխանատու զբոսաշրջության, համամարդկային արժեքների և մշակութային բազմազանության կապը՝ առանձնացնելով կրոնական և միջմշակութային երկխոսության, մշակութային ժառանգության, աղքատության նվազեցման և զբոսաշրջության բնագավառին առնչվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բնագավառների լավագույն փորձը:

Համալսարանի Տուրիզմի կենտրոնը կազմակերպում է մասնագիտական, գործնական ճանաչողական, հանգստի, առողջարարական, մարզական, կրոնական և այլ նպատակներով զբոսաշրջություններ: Կենտրոնն կազմակերպում է նաև ներքին զբոսաշրջություն՝ ուսանողների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի առօրյան դաձնելով ավելի հետաքրքիր:

Կենտրոնի հիմնական սկզբունքներն ու նպատակներն են՝

 

 

 

 v ճանաչել զբոսաշրջությունը՝ որպես տնտեսության գերակա ճյուղ` սահմանելով նրա գերակա ուղղությունները,

v աջակցել զբոսաշրջային գործունեությանը,

v կենտրոնի միջոցով իրականացնել Հայաստանի Հանրապետության՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ երկրի նկարագրի ձևավորումը,

v ստեղծել զբոսաշրջային բարենպաստ իրավական, տնտեսական և կառուցվածքային պայմաններով հագեցած այնպիսի համակարգ, որը բավարարում է զբոսաշրջիկների պահանջմունքները,

v ստեղծել բարենպաստ պայմաններ զբոսաշրջության համար՝ պաշտպանելով զբոսաշրջիկների իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև ապահովել նրանց անվտանգությունը,

v իրականացնել միջազգային համագործակցության զարգացման ապահովումը զբոսաշրջության բնագավառում:

v համագործակցել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից օրենքով սահմանված հասարակական միավորումներին:

Համալսարանի Տուրիզմի կենտրոնի գերակա ուղղություններն են.

 

 

 

Ագրոտուրիզմ

v Ներքին զբոսաշրջություն

v Ներգնա զբոսաշրջություն

Կենտրոնը.

v մշակում և Համալսարանի ղեկավարությանն առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջության, դրա նյութատեխնիկական և սոցիալական բազայի զարգացման հեռանկարների և ուղղությունների վերաբերյալ զբոսաշրջության զարգացման ծրագրերն ու ուղղությունները, իսկ հաստատվելուն պես իրականացնում է այդ ծրագրերը:

v ապահովում է հյուրանոցային, սննդի կազմակերպման և մշակութային, մարզական բնույթի միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպման և այլ ծառայությունների մատուցման պայմանները:

v ապահովում է տրանսպորտային միջոցները զբոսաշրջությունն իրականացնելու համար:

v Համալսարանի ղեկավարության թույլտվությամբ կնքում է զբոսաշրջության բնագավառում միջազգային պայմանագրեր:

v համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ զբոսաշրջիկների ընդունման, սպասարկման, տուրերի կազմակերպման, տեղեկատվական բազայի ձևավորման, զարգացման ծրագրերի մշակման ուղղություններում:

v ապահովում է զբոսաշրջության բնագավառում բարձրակարգ կադրեր և աջակցում նրանց որակավորման բարձրացմանը:

v միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ հարաբերություններում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը:

v զբոսաշրջիկներին տրամադրում է լրիվ և օբյեկտիվ տեղեկատվություն` ժամանման երկրի (վայրի)՝ զբոսաշրջության հետ առնչվող օրենքների և բնակվելու կանոնների, տեղաբնակների սովորույթների, հասարակական և կրոնական ծիսակատարությունների, վարքագծի կանոնների, մշակութային, հնագիտական, ճարտարապետական, պատմական և բնական արժեքների, ապահովագրության պայմանների, զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանագրի պայմանների մասին:

Կենտրոնի զբոսավարները ապահովում են զբոսաշրջիկներին տեղեկատվությամբ` ծանոթացնելով նրանց տարբեր պատմամշակութային, կրոնական բնույթի, բնական, մարդկային, սոցիալ-տնտեսական զբոսաշրջային ռեսուրսների հետ՝ բավարարելով նրանց մտավոր, նյութական, ֆիզիկական և այլ պահանջմունքները:

Արհեստավարժ էքսկուրսավարները կամ թարգմանիչները անմոռանալի են դարձնում Համալսարանի հյուրերի ճամփորդությունը Հայաստանում: Կենտրոնը գիտակցում է ուղեկցողի մասնագիտական կարողությունների կարևորությունը` զբոսաշրջիկների կատարած ծախսերի և տրամադրած ժամանակի արժևորման համար:

Տուրիզմի կենտրոնի կողմից կազմակերպվող Էքսկուրսիաներին կարող են մասնակցել բոլոր մարդիկ, անկախ իրենց տարիքից, ունակություններից և ֆիզիկական պատրաստությունից:

Զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում ծանոթանալ հայկական լեռնաշխարհի գեղատեսիլ բնությանը, պատմամշակութային անձեռակերտ հուշարձաններին, մշակութային կենտրոններին, բազմատեսակ ամրոցներին, հարուստ բուսական աշխարհին, բնության անձեռակերտ հրաշքներին, հայկական խոհանոցի յուրահատկություններին: