Usel University

You are not logged in

Ընդունելություն

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ Համալսարան կարող են դիմել միջնակարգ, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթություն կրթություն ունեցող անձինք, ինչպես նաև քոլեջների շրջանավարտները, իսկ բարձրագույն կրթությամբ` երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու նպատակ ունեցողները:

Համալսարանի շրջանավարտներին տրվում է պետական դիպլոմ:

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով` առկա ուսուցման դեպքում քննությունների կազմակերպումն ու վերահսկումն իրականացնում է հանրապետական ընդունող հանձնաժողովը:

Ընդունելության քննություններին մասնակցելու համար դիմորդները, իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ hայտագրելով մասնագիտություններն ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի, լրացնում են մեկ միասնական դիմում-հայտ:

Դիմորդին չի թույլատրվում մեկից ավելի միասնական դիմում-հայտ ներկայացնել: Հաշվիչ կենտրոնի բազայում նույն դիմորդի մեկից ավելի հայտերի առկայության դեպքում` տվյալ դիմորդը զրկվում է ընդունելության քննություններին մասնակցելու իրավունքից:

Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և բարձր միավորները: 7.5 միավորից մինչև ութ միավոր հավաքելու դեպքում` գնահատականը կլորացվում է և հօգուտ դիմորդի` ապահովվում է դրական միավորի վաստակումը: Ութից բարձր միավորները գնահատվում են տասնորդական մասի պահպանումով` ըստ տվյալ առարկայի քննական հանձնաժողովի կողմից սահմանած գնահատման չափանիշների:

Բանավոր քննության գնահատականը դիմորդին քննասենյակում հայտնում են քննության օրը, իսկ գրավոր քննության գնահատականը` քննության հաջորդ օրը, ոչ ուշ, քան ժամը 16.00-ն: Բանավոր քննության գնահատականը դիմորդն, առանց քննասենյակից դուրս գալու, իրավունք ունի բողոքարկելու առարկայական քննական հանձնաժողովի նախագահին, իսկ գրավոր քննության գնահատականը` այն հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:

Ընդունելության մրցույթն անցկացվում է առաջին հայտի գերակայությամբ: Առաջին հայտի մրցույթով չանցած դիմորդների համար անվճար եւ վճարովի ուսուցման մրցույթն անց է կացվում` ըստ դիմում-հայտում լրացված մասնագիտությունների հայտերի հերթականության:

Քննությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից` վճարած գումարը չի վերադարձվում: Դիմորդի քննությունների ժամանակացույցը կախված չէ փաստաթղթերը հանձնելու օրից:

 

Ընդունելության  համար  ներկայացվում  են`

  • Փաստաթուղթ կրթության վերաբերյալ. ատեստատ/դիպլոմ (բնօրինակը)
  • Անձնագրի բնօրինակը և կրկնօրինակը
  • Լուսանկար 6 հատ (3-4 չափսի)
  • Արական սեռի անձինք. զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճեն` բնօրինակի հետ կամ համապատասխան տեղեկանք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ) ԿԱՐԳԸ

 

Փաստաթղթերն ընդունվում են հետևյալ հասցեով` ՀՀ, ք. Երևան Երվանդ Քոչար 12/1  № 309:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ) ԿԱՐԳԸ