Usel University

You are not logged in

Շրջանավարտների խորհուրդ

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ Համալսարանը առանձնահատուկ կարևորություն է տալիս համալսարանի շրջանավարտների հետ համագործակցությանը: Այդ ուղղությամբ ստեղծվել է «ՅՈւ ԷՍ Ի ԷԼ Համալսարանի շրջանավարտների խորհուրդ» Համալսարանի շրջանավարտների հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքների բավարարման համար ստեղծված խորհուրդը ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումէ, որի նպատակն է նպաստել աշխատանքային շուկայում համալսարանի ուսանողների և շրջանավարտների մրցունակությանը, շրջանավարտների և համալսարանի միջև կապի ամրապնդմանն ու գործակցության զարգացմանը:Խորհրդի գործունեությունն ուղղված է միայն ի բարօրություն թե´ ուսանողների, և թե´ շրջանավարտների:

 

 

Շրջանավարտների խորհրդի գործունեությունը.

Կազմակերպել սեմինար-դասընթացներ, տրամադրել խորհրդատվության ինքնակենսագրություն կազմելու,գործատուին ճիշտ ներկայանալու և արդի աշխատաշուկային վերաբերող այլ խնդիրների շուրջ

համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ՝ կազմակերպել հանդիպումներ գործատուների հետ

տրամադրել տեղեկատվություն տեղական և միջազգային աշխատաշուկայի զարգացման միտումների վերաբերյալ

շրջանավարտների տվյալների էլեկտրոնային բազայի ստեղծում, որը շրջանավարտներին հնարավորություն կընձեռի տեղեկանալ թափուր աշխատատեղերի ևայլ հնարավորությունների մասին

կազմակերպել կարիերայի զարգացմանը նպաստող միջոցառումներ,կլոր-սեղան քննարկումներ:

 

 

ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԱԿՑՈւԹՅԱՆ ԴԻՄՈւՄ