Usel University

You are not logged in

Կրթության զարգացման վարչություն

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի Կրթության զարգացման, բարեփոխումների և որակի արտաքին և ներքին ապահովման վարչությունը Համալսարանի ստորաբաժանումներից է, որը ՀՀ օրենսդրությամբ, Համալսարանի ու սեփական կանոնադրությամբ իրականացնում է ներքին որակի ապահովման գործառույթներ` ներառելով հետազոտական, կրթական ու կառավարման մեթոդական գնահատման բնագավառները և նպաստելով Համալսարանի որակի անընդհատ կատարելագործմանը:

Վարչության նպատակներից են`

v Նպաստել Համալսարանում հաշվետողականության և որակի մշակույթի տարածմանը,

Ստեղծել մեթոդական, կազմակերպական, տեխնիկական և տեղեկատվական հիմք` Որակի արտաքին գնահատման նպատակով,

Նպաստել Համալսարանի առաքելության և ռազմավարական նպատակների իրականացմանը:

Կրթության զարգացման, բարեփոխումների, որակի արտաքին և ներքին ապահովման վարչություն ը պատասխանատու է Որակի ապահովման քաղաքականության և հայեցակարգի իրագործման, Որակի ապահովման ընթացակարգերի և գործընթացների իրագործման, մշտադիտարկման, վերահսկ ման, վերանայման և բարելավման համար: Վարչությունը համապատասխան համակարգի, գործընթացների և մեխանիզմների միջոցով ապահովում է Համալսարանի ներքին և արտաքին հետադարձ կապը:

Վարչությունը համագործակցում է ֆակուլտետային ՈԱ-ի պատասխանատուի, Համալսարանի ՈԱ-հանձնաժողովի և ֆակուլտետների/ամբիոնների հանձնաժողովների հետ:

Համալսարան ում ֆակուլտետների/ամբիոնների որակի կառավարման հանձնաժողովները ստեղծված են մասնագիտական տարբեր տիրույթներում խնդիրների քննարկման, առաջարկությունների ներկայացման, ինչպես նաև անհրաժեշտ ընթացակարգերի և կանոնակարգերի մշակման ու բարելավման համար:

Ամբիոնային ՈԱ-ի պատասխանատուն պատասխանատու է ֆակուլտետի մակարդակով որակի ապահովման և վերահսկման գործառույթների իրականացման և ամբիոնից բխող նոր ուսումնական ծրագրի ներդրման գործընթացի կազմակերպման համար:

Համալսարանում գործում են նաև ֆակուլտետային հանձնաժողովի կողմից կազմված նպատակային հանձնախմբեր, որոնք պատասխանատու են ուսումնական ծրագրերի, պլանների, կրթական վերջնարդյունքների, անհրաժեշտ ընթացակարգերի, կանոնակարգերի մշակման, վերանայման և կատարելագործման համար:

Կրթական գործընթացների կազմակերպումը, կառավարման գործընթացները մշտադիտարկվում են ուսումնական տարվա ողջ ընթացքում: Մշտադիտարկման և վերահսկման նպատակով տեղեկատվության հավաքման և մշակման համար Կրթության զարգացման, բարեփոխումների և որակի ապահովման վարչություն ը համագործակցում է Համալսարան ի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների հետ: Արդյունքներն ամփոփվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին և մշակվում համապատասխան երաշխավորություններ,  առաջարկություններ և միջոցառումներ՝ թերությունները շտկելու, իսկ լավագույն փորձը՝ տարածելու նպատակով: