Usel University

You are not logged in

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ Համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության կազմակերպման և անցկացման համար յուրաքանչյուր տարի կազմվում են ընդունող և քննական առարկայական հանձնաժողովներ:

Ընդունող հանձնաժողովի նախագահը համալսարանի ռեկտորն է:

Ռեկտորը հաստատում է առարկայական հանձնաժողովների կազմը՝ քննարկելով ընդունող հանձնաժողովում:

Առարկայական հանձնաժողովների կազմում րնդգրկվում են համալսարանի փորձառու դասախոսները: Բացառիկ դեպքերում հանձնաժողովի անդամի իրավունքով կարող են ընդգրկվել այլ բուհի մասնագետներ կամ գիտահետազոտական   ինստիտուտների գիտաշխատողներ:

Առարկայական  հանձնաժողովների աշխատանքը համակարգում  է համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը:

Յուրաքանչյուր դիմորդի բանավոր քննությունն րնդունվում է առարկայական հանձնաժողովի երկու քննողների կողմից՝ ըստ հաստատված տոմսերի: Բանավոր քննության պատասխանի նախապատրաստման ընթացքում դիմորդը բոլոր գրառումները կատարում է համալսարանի կողմից կնքված թերթիկների վրա, որոնք քննությունից հետո մնում են քննողների մոտ: Համալսարանում բանավոր քննությունը կարող է անցկացնել նաև հարցազրույցի ձևով:

Դիմորդը կարող է գնահատականը բողոքարկել առարկայական հանձնաժողովի նախագահին՝ առանց դուրս գալու քննասենյակից:

Բողոքարկվող,    բարձր    և    շեմային    գնահատական    նշանակելու    դեպքերում առարկայական հանձնաժողովի նախագահի կարծիքր վերջնական է:

 

Գրավոր քննություններն ընթանում են հետևյալ կարգով.

  • քննության մտնելիս դիմորդը ներկայացնում է իր քննաթերթիկըստանում հարցարան և գրավոր քննության թերթիկ,
  • դիմորդը լրացնում է գրավոր քննության համար նախատեսված թերթիկի համապատասխան մասը,
  • գրավոր աշխատանքն ամբողջությամբ կատարվում է գրավոր քննության համար նախատեսված թերթիկի վրա,
  • գրավոր քննության ավարտից հետո բոլոր աշխատանքները փոխանցվամ են ընդունող հանձնաժողովի նախագահին: Նա գրավոր աշխատանքներր հանձնում է առարկայական հանձնաժողովի նախագահին՝ ստուգումն իրականացնելու համար,
  • առարկայական հանձնաժողովի նախագահն իր ստորագրությամբ հաստատում է ներկայացված գնահատականները կամ անհրաժեշտության դեպքում կատարում է նախնական գնահատականի փոփոխություն,
  • գրավոր աշխատանքների գնահատականներն անցկացվում են քննական տեղեկագիր.
  • աշխատանքների ստուգման ավարտից հետո դրանք փոխանցվում են ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին, որն արդյունքների մասին տեղյակ է պահում դիմորդներին նույն կամ հաջորդ օրը:
  • Գրավոր աշխատանքների բողոքարկումը կատարվում է համալսարանի կողմից սահմանված կարգով:

Համալսարան    րնդունվողների    գրավոր    աշխատանքներր    կարվում    են    նրանց անձնական գործերում: Չընդունվողների գրավոր աշխատանքները պահվում են երեք ամիս, որից հետո վերացվում են:

Ընդունելության   քննությունների   արդյունքները   որոշվում   են   քսան   միավորանոց համակարգով: Դրական   են   համարվում   ութ   և   ավելի   միավորները: Քննության գնահատականր դրվում է թվով և տառերով` սկզբում` քննական տեղեկագրում, այնուհետև` ընդունվողի քննաթերթիկում:

Քննության ընթացքում կողմնակի անձանց ներկայությունն արգելվում է:

Ընդունելությունը  կատարվում   է  ըստ   համալսարանին   հատկացված տեղերի:

Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, որոնք նախատեսված քննություններից ստացել են դրական միավորներ:

Մրցույթն անց է կացվում մրցութային քննության միավորների գումարի հիման վրա: Մրցութային    քննությունների միավորների գումարի հավասարության դեպքում առաջնահերթ կարգով ընդունվում են միջնակարգ դպրոցի ոսկե և արծաթե մեդալ ունեցող և ժամկետային զինվորական ծառայություն անցած դիմորդները:

Մրցույթի արդյունքները հաստատում է ընդունող հանձնաժողովը: Մրցույթով անցած դիմորդների պաշտոնական ցուցակները հանձնվում են ռեկտորին՝ հրամանագրման համար:

 

Ընդունելության  համար  ներկայացվում  են`

  • Փաստաթուղթ կրթության վերաբերյալ. ատեստատ/դիպլոմ (բնօրինակը)
  • Անձնագրի բնօրինակը և կրկնօրինակը
  • Լուսանկար 6 հատ /3-4 չափսի/
  • Արական սեռի անձինք. զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճեն` բնօրինակի հետ կամ համապատասխան տեղեկանք

Փաստաթղթերն ընդունվում են հետևյալ հասցեով` ՀՀ, քԵրևան Երվանդ Քոչար 12/1  № 309:

 

 

 ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ

 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Ստորև ներկայացված է ՅՈւ ԷՍ Ի ԷԼ Համալսարանի 2013-2014 ուստարվա ընդունելության գովազդային բուկլետը, ուր կարողեք գտնել ինֆորմացիա համալսարանի ֆակուլտետների և ընդունելության պլանով նախատեսված մասնագիտությունների մասին: