Usel University

You are not logged in

Պարը մարմնի երգն է և նկարչություն է մարմնի միջոցով: Պարը մտքի սլացքն է, ոգու կռիվն ու հերոսացումը:

Հայկական պարն ունի դարավոր ավանդույթներ: Հազարամյակների ընթացքում կազմավորվել է ծիսակատարությունների, հավատալիքների, տոնակատարությունների մի ամբողջություն, որը բխելով կրոնական առանձնահատկություններից, ժողովրդական կենցաղից, ստույգորեն բնութագրել է ազգի զգացմունքային աշխարհը, ազգային հոգեբանությունը, փիլիսոփայությունը, որի հիմքի վրա է լստեղծվել է հայ ժողովրդի ոչ նյութական մշակույթը, մասնավորապես՝պարարվեստը:

Համալսարանում գործում է հայկական ժողովրդական պարերի խումբ` «USEL համույթ»-ը, որի նպատակը հայ մշակույթային լավագույն ավանդույթների, հայկական ազգագրական պարարվեստի հիմնական գծերի պահպանումն է, տարածումը, ավանդական պարերի ոգեղենությունն զգալն է:

Պարային համույթը առանձնացնում է ժողովրդական պարերը, որոնք կատարվում էին ժողովրդական տոնախմբությունների, ընտանեկան հանդիսությունների և ծեսերի ժամանակ; ռազմականպարերը, որի ընթացքում ցուցադրվում էին զենքի տարբեր տեսակների գործելաձևերը, մարտի տեսարանները, նաև պարտության ողբը և հաղթանակի բերկրանքը: Իհարկե, առանձնակի տեղ է գրավում  հայկական քոչարին, որը Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է: