PUTTING KNOWLEDGE FIRST!!!

Usel University

You are not logged in

Միջազգային հարաբերությունների վարչություն

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ Համալսարանում ուսումնագիտական գործընթացը համապատասխանում է Բոլոնյան հռչակագրի սկզբունքներին` ձեռնարկելով շարունակական միջոցառումներ կրթության որակի բարձրացման և նոր տեխնոլոգիաների ներդրման գործում: Տարեցտարի ընդլայնվում են Համալսարանի միջազգային կապերը տարբեր կրթական հաստատությունների հետ, որում իր ուրույն դերն ունի Համալսարանի Միջազգային կապերի վարչությունը:

Միջազգային կապերի վարչության հիմնախնդիրն է ամրապնդել ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ Համալսարանի միջազգային հեղինակությունը:

Միջազգային կապերի վարչության գործառույթներից են`

v Մշակել և իրականացնել Համալսարանի միջազգային համագործակցության համաձայնագրեր, հուշագրեր, պայմանագրեր, նախագծեր:

v Կազմակերպել արդի և ավանդական կրթական, գիտահետազոտական ծրագրերի, դասավանդման մեթոդների փոխանակում և փորձարկում:

v Կնքել միջազգային պայմանագրեր կրթական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում մասնավոր, հասարակական և պետական կազմակերպությունների հետ:

v Կազմակերպել միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, փառատոններ, մրցույթներ, սեմինարներ, աշխատանքային հանդիպումներ և գիտակրթական ցուցահանդեսներ` ապահովելով արտերկրյա գործընկերների մասնակցությունը:

v Ապահովվել Համալսարանի ներկայացուցիչների մասնակցությունը արտերկրյա գործընկերների նմանատիպ միջոցառումներին:

v Ծավալել միջբուհական սերտ համագործակցություն արտերկյա գործընկերների հետ` իրականացնելով տարբեր կրթական միջազգային ծրագրեր:

v Կրթական ծրագրերի շրջանակներում իրականացնել ուսանողների և դասախոսների փոխանակում արտերկրյա գործընկերներրի հետ:

v Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին մշտապես իրազեկ պահել գիտության և կրթության բնագավառներում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների և նվաճումների մասին: