PUTTING KNOWLEDGE FIRST!!!

Usel University

You are not logged in

Արտերկրյա դիմորդ

ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ Համալսարանում արտերկրյա քաղաքացիների ուսուցումն իրականացվում է՝ համաձայն «Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ուսանողների վերաբերյալ» ՀՀ ԿԳ նախարարության համապատասխան կարգի հիման վրա:

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ համալսարանի բակալավրիատ կարող են դիմել արտերկրյա քաղաքացիները, որոնք ունեն կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ):

Համալսարանում կրթությունն իրականացվում է հայերենով և օտար լեզուներով` առկա և հեռակա ուսուցմամբ:

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ Համալսարան դիմող արտերկրյա քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

 

*  Դիմում Համալսարանի ռեկտորի անունով, որտեղ պետք է նշվի ընտրած մասնագիտությունը;

*  Ինքնակենսագրություն;

*  Կրթության վերաբերյալ փաստաթղթի կրկնօրինակն իր ներդիրով` նոտարական հաստատումով:

*  Բժշկական եզրակացություն ընդհանուր առողջական վիճակի վերաբերյալ;

*  Անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի կրկնօրինակները;

*  Լուսանկար 6 հատ (3X4 չափի):

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ Համալսարանն արտերկրյա ուսանողներին առաջարկում է հետևյալ հատուկ դասընթացները՝

* Հայոց լեզվի և գրականության;

* Հայոց պատմության;

* Հայ կրոնի պատմության;

* Հայկական մշակույթի պատմության;

* Հայկական սպորտի պատմության:

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ Համալսարանն իր շրջանավարտներին որակավորում է հետևյալ մասնագիտութուններով.

* Իրավագիտություն

* Տնտեսագիտություն

* Լրագրություն

* Օտար լեզու և գրականություն

ՎԻԶԱՅԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ

ՅՈւ ԷՍ Ի ԷԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ընդունված արտերկրյա ուսանողները թույլտվություն են ստանում ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական բաժնից:

Արտերկրյա ուսանողները կարող են մուտքի վիզան ստանալ տվյալ երկրում ՀՀ դեսպանատնից: Թույլտվություն ստանալուց հետո դիմորդը կարող է մուտքի վիզան ստանալ իր երկրում` ՀՀ դեսպանատանը: Հավելյալ տեղեկատվության համար՝ http://mfa.am/en/visa/: